BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Հայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի

Հայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի
03.09.2014 | 11:16

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպում է «Հայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի» հակածխախոտային արշավ-մրցույթը։
Ծրագրի շրջանակներում կընտրվեն 40 երիտասարդներ Հայաստանից և 20-ը` Արցախից, ովքեր կմասնակցեն հոկտեմբերին Արցախում կայանալիք եռօրյա միջոցառմանը:
Մասնակիցները հնարավորություն կստանան շահելու Արմթաբ պլանշետ և արժեքավոր այլ մրցանակներ: Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության առցանց հայտը:
Մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 20-ը: Մրցույթին կարող են մասնակցել 16-35 տարեկան բոլոր երիտասարդները:
Նշենք, որ ընտրված երիտասարդները հոկտեմբերին կմասնակցեն Արցախում կայանալիք համատեղ ինտերակտիվ դպրոցին, որն իրականացվելու է մի քանի փուլով: Համապատասխան մասնագետների կողմից կանցկացվեն տեսական դասեր և ուսուցողական սեմինարներ այն մասին, թե ինչ է ծխախոտը, կներկայացվեն վիճակագրական տվյալներ ծխողների, ինչպես նաև բժշկական և գիտական հիմնավորումներ ծխելու և չծխելու վերաբերյալ: Կներկայացվի ծխախոտի օգտագործումը հոգեբանական, ֆինանսական և օրենսդրական տեսանկյուններից, կբերվեն օրինակներ ծխախոտային բիզնեսի եկամուտների և մարդկանց կորուստների վերաբերյալ:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Դիտվել է՝ 1786

Մեկնաբանություններ